Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 31-րդ ենթակետով,Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները կազմելու կարգը հաստատելու, <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2001թ. օգոստոսի 13-ի թի 599 որոշմամբ ստեղծված Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 22.06.2022թ.թիվ 87 դրական եզրակացությունը՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի Դսեղ գյուղում քաղաքացի Հայկ Գերասիմի Քոչարյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության 06-035-0130-0006 կադաստրային ծածկագրի 0,532148 հա մակերեսով խոտհարքը փոխադրելու բնակավայրերի հողերի նպատակային նշանակության՝հասարակական կառուցապատման հողերի գործառնական նշանակության:
2. Առաջարկել Հայկ Գերասիմի Քոչարյանին համայնքային բյուջե վճարել սույն որոշման 1-ին կետով նշված հողամասի կադաստրային արժեքների՝ նպատակային նշանակությանփոփոխման պահին առկա տարբերությունը՝ 1320259,188 (մեկ միլիոն երեք հարյուր քսան հազար երկու հարյուր հիսունինը դրամ հարյուր ութանասունութ լումա) ՀՀ դրամ։
3.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում։ |