Ղեկավարվելով <<Տեղական ինքանակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 42-րդ, 43-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թվականի թիվ 2387-Ն որոշումով և ՀՀ << Հողայինօրենսգրքի>> 61, 67-րդ հոդվածներով,
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄԷ 1․ Թույլատրել Թումանյան համայնքի ղեկավարին համայնքի սեփականություն հանդիսացող Մարց գյուղում գտնվող 06-071-0110-0102 կադաստրային ծածկագրի 0,068 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը և հողամասում առկա 646,4 քմ մակերեսով կիսաքանդ շինությունը օտարել, մեկնարկային գին սահմանելով 2000000 մլն.դրամ:
2․ Հաստատել՝ 5000 դրամ աճուրդի մասնակցության վճարը, քայլի չափը մեկնարկային գնի 5% -ը և նախավճարը մեկնարկային գնի 50% չափով։ |