Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 -րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀկառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի գ)ենթակետով,ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021թ. մայիսի 10-ի <<Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին>> N 104-Լ հրամանով,Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը N 2285804 տրված 04.03.2009թ.հիմք ընդունելով քաղաքացի Սոֆյա Վանիչկայի Բեգլարյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը՝
Որոշում եմ.
1.Սոֆյա Վանիչկայի Բեգլարյանին սեփականության իրավունքով պատկանող Լոռու մարզ գ․ Դսեղ 06-035-0056-0011 կադաստրյին ծածկագրի 0,1 հա մակերեսով բնակավայրերի կառուցման և սպասարկման հողամասին տրամադրել՝ <<ՀՀ Լոռու մարզ,Թումանյան համայնք, գ.Դսեղ, 6-րդ փողոց, 22 հողամաս >>հասցե:
2.Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: