Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 42 և 43-րդ հոդվածներով,<< Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով,10.06.2008թ.<<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՕ -117-Ն օրենքով, ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 8-րդ կետի պահանջներով, <<Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին>> ՀՀ ՀՕ 510-Ն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ հոդվածով, ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ և 64-րդ հոդվածներով, ինչպես նաև հաշվի առնելով, որ բնակելի տունը,դրա կառուցման և սպասարկման համար փաստացի առկա հողատարածքը չի
գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների
օտարման գոտիներում,չի հակասում քաղաքաշինական նորմերին,չի առաջացնում սերվիտուտ,սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, իսկ առկա բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հիմք ընդունելով Դսեղ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 22 ապրիլի 1991թ.N 6 արձանագրության քաղվածքը, <<ՏՍ-ՌԻԵԼԹԻ>> անշարժ գուjքի գործակալության կողմից տրված հողամասերիի և շինության հատակագծերը, հիմք ընդունելով 05.05.2022թ. ըստ ժառանգության իրավունքի վկայագիրը` գործ N 117 և Դսեղ գյուղի բնակիչ Ռոբերտ Արշակի Շեկոյանի /մուտք՝ 05.05.2022թ. թիվ 303/դիմումը՝
Որոշում եմ.
1. Վերականգնել և ճանաչել Ռոբերտ Արշակի Շեկոյանի /ծնված 11.10.1945թ./ սեփականության իրավունքը Թումանյան համայնք, գյուղ Դսեղ ,փողոց 25, թիվ 21 հասցեում գտնվող 06-035-0082-0001 ծածկագրի 0,20783 հա մակերեսով հողամասի և հողամասում 1930 թվականին կառուցված 29.4քմ մակերեսով բնակելի տան, 8.0 քմ մակերեսով նկուղի, 18.0 քմ մակերեսով անասնաշենքի և 4.5 քմ մակերեսով անասնաշենքի բաց պատշգամբի նկատմամբ՝ որպես օրինական գույք:
2. Վերականգնել և ճանաչել Ռոբերտ Արշակի Շեկոյանի /ծնված 11.10.1945թ./ սեփականության իրավունքը Թումանյան համայնք,գյուղԴսեղում գտնվող 0.44993 հա մակերեսով վարելահողի նկատմամբ:
3.Վերականգնել և ճանաչել Ռոբերտ Արշակի Շեկոյանի /ծնված 11.10.1945թ./ սեփականության իրավունքը Թումանյան համայնք, գյուղ Դսեղում գտնվող 0.03594 հա մակերեսով վարելահողի նկատմամբ:
4.Վերականգնել և ճանաչել Ռոբերտ Արշակի Շեկոյանի /ծնված 11.10.1945թ./ սեփականության իրավունքը Թումանյան համայնք,գյուղ Դսեղում գտնվող 0.78982 հա մակերեսով խոտհարքի նկատմամբ:
5. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
6. Բնակելի տունը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ, կառուցված չէ առանց քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումներով:
7.Զբաղեցրած հողամասը ընդգրկված չէ ՀՀ <<Հողային օրեսնգրքի >> 60–րդ հոդվածով սահմանված հողամասերում այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ,սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները:
8. Սույն որոշումն ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումում։
9. Ուժը կորցրած ճանաչել Թումանյան համայնքի ղեկավարի 13 մայիսի 2022 թվականի N 111-Ա որոշումը: