 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնք ՀՀ, Լոռու մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyancity.am@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
06 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2020թվականի N 101-Ա
ԳԵՎՈՐԳ ՄԱՐՍՊԵՏՈՒՆՈՒ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՀԵՏ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետով, <<Հրապարակային սակարկությունների մասին>> ՀՀ օրենքի 17-րդ և ՀՀ Հողային օրենսգրքի 70-րդ հոդվածների պահանջներով,հիմք ընդունելով Թումանյան համայնքի ավագանու 2020թ.մայիսի 13-ի թիվ 23-Ա որոշումը և հողամասի աճուրդ-վաճառքի արդյունքի մասին աճուրդայի հանձնաժողովի 02.10.2020թ. թիվ 6 արձանագրությունը՝
որոշում եմ.
1. ՀՀ Լոռու մարզ,Թումանյան համայնք,գ.Քարինջ, 7-րդ փողոց, թիվ 17 հասցեում գտնվող 06-110-0031-0011 կադաստրային ծածկագրի համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության գույքը /1,12645 հա մակերեսով հողամասը և հողամասում կառուցված 613,2քմ մակերեսով շինությունը ՝մանկապարտեզ/ 11000000 /տասնմեկ միլիոն/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով վաճառել աճուրդի հաղթող Գևորգ Մարսպետունու Գասպարյանին և կնքել օտարման պայմանագիր:
2.Համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետ Է.Պետրոսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող գործառույթների իրականացումը:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Թումանյան