 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնք ՀՀ, Լոռու մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyancity.am@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
08 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2020թվականի N 103-Ա
ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂ ԼՈՐՈՒՏ 13-ՐԴ ՓՈՂՈՑ,ԹԻՎ 21 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ, ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ,13-ՐԴ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 21/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐՄԻԿ ՓԱՇԻԿԻ ՄԱԼԵՐՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասի>> ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով,35-րդ հոդվածի 24-րդ կետով,ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ և 64-րդ հոդվածներով, <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջներով,ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, հաշվի առնելով 03.08.2020թ. ժառանգության իրավունքի /սեղանամատյան 3447/ վկայագիրը , ԱՁ <<ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ>>-ի կողմից տրված տեղագրական հատակագծերը և հիմք ընդունելով քաղ.-ուհի Արմիկ Փաշիկի Մալերյանի /մուտք 05.10.2020թ. թիվ 243/ դիմումը՝
որոշում եմ.
1.Վերականգնել և ճանաչել քաղաքացի Արմիկ Փաշիկի Մալերյանի սեփականության իրավունքը,Թումանյան համայնք,
գ.Լորուտ, 13-րդ փողոց, թիվ 21 հասցեում գտնվող / ծածկագիր՝ 06-045-0033-0004/ 0,10133 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի և հողամասում 1960 թվականին կառուցված 151,19քմ մակերեսով բնակելի տան,61,29քմ մակերեսով բաց պատշգամբի,4,25քմ մակերեսով աստիճանահարթակի,1,28քմ մակերեսով ծածկարանի,25,46քմ մակերեսով անասնագոմի,1985թ. կառուցված 1,42քմ մակերեսով փռան,1991թ. կառուցված 4,3 քմ կաթսայատան և 13,36 քմ անասնագոմի նկատմամբ:
2. Վերականգնել և ճանաչել քաղաքացի Արմիկ Փաշիկի Մալերյանի սեփականության իրավունքը Թումանյան համայնք,գ. Լորուտ /ծածկագիր՝ 06-045-0029-0001/ 0,05405 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի,06-045-0140-0015 ծածկագրի 0.1167 հա, 06-045-0140-0023 ծածկագրի 0.18533հա, 06-045-0142-0010 ծածկագրի 0.05502 հա մակերեսով վարելահողերի և 06-045-0104-0032 ծածկագրի 0,6716 հա,06-045-0108- 0018 ծածկագրի 0,5792 հա մակերեսներով խոտհարքների նկատմամբ:
3.Նշված բնակելի տունը և օժանդակ շինությունները չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը,չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ,կառուցված չեն առանց քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով:
4.Բնակելի տան զբաղեցրած հողամասն ընդգրկված չէ ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում,այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական
նորմերին,չի առաջացնում սերվիտուտ:
5.Հողամասերի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծերով:
6.Բնակելի տանը տրամադրել նոր <<ՀՀ Լոռու մարզ,Թումանյան համայնք,գ.Լորուտ,13-րդ փողոց, թիվ 21տուն >> հասցեն: 7. Բնակելի կառուցապատման հողամասին տրամադրել նոր <<ՀՀ Լոռու մարզ,Թումանյան համայնք ,գ.Լորուտ,13-րդ փողոց, թիվ 21/1 հողամաս >> հասցեն:
8.Նշված սեփականության իրավոնքը ենթակա է պետական գրանցման:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Թումանյան