Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնք
ՀՀ, Լոռու մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyancity.am@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
05 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2020թվականի N 100-Ա

ԱՐՑԱԽՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ՄԱՐՏԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԶՈՀՎԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով<<Տեղական  ինքնակառավարման  մասին>>ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով,40-րդ հոդվածի 2-րդ մասի,1-ին կետով,հիմք ընդունելով Թումանյան համայնքի ավագանու 2020թ. հունվարի 17-ի  <<Թումանյան  համայնքի 2020թ. բյուջեն հաստատելու մասին>> թիվ 2 -Ն որոշումը և ՀՀ Լոռու մարզի  Թումանյան համայնքի կամավոր խնդիրների լուծման իրականացման հանձնաժողովի եզրակացությունը՝
որոշում եմ.

2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախում ընթացող մարտերում զոհված զինծառայող՝ Ռադիկ Վրույրի Հովակիմյանի հուղարկավորությունը պատշաճ կազմակերպելու նպատակով Թումանյան համայնքի բյուջեի սոցիալական օգնություն խմբի այլ նպաստներ բյուջեից /հոդված 4729 /Վրույր Սիմոնի Հովակիմյանին  տրամադրել դրամական  օգնություն 300 000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                  ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Թումանյան