 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնք ՀՀ, Լոռու մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyancity.am@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2020թվականի N 108-Ա
ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ 11082020-06-0055 ՎԿԱՅԱԿԱՆՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ՍՏԱՑԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՈՒՄ ՓՈՓՈԽԵԼՈՒ,ՀԱՍՏԱՏԵԼՈՒ,ՀՈՂԱՄԱՍԸ ՓԱՍՏԱՑԻ ՃԻՇՏ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐՈՎ ԵՎ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՎԵՐԱԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 37-րդ և 38-րդ հոդվածներով,ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով,ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ, 10-րդ, 52-րդ, 53-րդ հոդվածներով, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 01/06/2010 թվականի թիվ 186-Ն հրամանով,հիմք ընդունելով սեփականության իրավունքի թիվ 11082020-06-0055 վկայականը, <<ԱԿԱ-ԳՐԱՆԻՏ>>ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը,Կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանման կողմից տրված Կադաստրային քարտեզի քաղվածքը,հաշվի առնելով այն հանգամանքը որ առաջին պետական գրանցման նպատակով Թումանյան համյանքում կատարված քարտեզագրումը կատարվել է էական սխալներով,հիմք ընդունելով հողամասի փաստացի տեղազննումը և Արմեն Մամիկոնի Գալստյանի /մուտք՝14.10.2020թ. թիվ 81/ դիմումը՝
որոշում եմ.
1.Հաստատել Թումանյան համայնքի Թումանյան քաղաքի 06-004-0017-0022 կադաստրային ծածկագրում գտնվող հողամասի գծային սահմանային չափերը համաձայն որոշման հավելված հանդիսացող՝ որակավորված անձի կողմից տրված հատակագծի:
2.Հաստատել Թումանյան համայնքի Թումանյան քաղաքի 06-004-0017-0022 կադաստրային ծածկագրում գտնվող հողամասի գծային մակերեսը՝ 0.01558 հա համաձայն որոշման հավելված հանդիսացող՝ որակավորված անձի կողմից տրված հատակագծի:
3.Տալ համաձայնություն թիվ 11082020-06-0055 վկայականով իրավունքի պետական գրանցում ստացած հողամասի սահմանային չափերի և մակերեսի փոփոխությանը համաձայն որակավորված անձի կողմից տրված հատակագծի:
4.Սեփականության թիվ 11082020-06-0055 վկայականով գրանցված հողամասի մակերեսը հաստատել 0.01558 հա:
5.Հողամասի նպատակային նշանակությունը հաստատել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակություն՝ բնակելի կառուցապատման:
6.Հողամասին տրամադրել փոստային նոր <<ՀՀ Լոռու մարզ,Թումանյան համայնք,ք.Թումանյան, 6-րդ փողոց, թիվ 33>> հասցեն:
7.Հողամասի սահմանները որոշվում են կից ներկայացվող համայնքի ղեկավարի կողմից հաստատված որակավորված անձի կողմից տրված հատակագծի:
8.Նշված սեփականության իրավունքն ենթակա է պետական գրանցման:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Թումանյան