 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնք ՀՀ, Լոռու մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyancity.am@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
05 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2020թվականի N 99-Ա
ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՄԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԿԱԶՄԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով<<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով,40-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով՝
որոշում եմ.
1.Համայնքի զոհված զինծառայողների,զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության բարելավման,պատերազմի վետերանների սոցիալական խնդիրների լուծման, հաշմանդամների, կերակրողին կորցրած ընտանիքների, սոցիալապես անապահով այլ խավերի սոցիալական պայմանների բարելավման վերաբերյալ դիմումները քննարկելու նպատակով կազմել հանձնաժողով` հետևյալ կազմով.
1)Երվանդ Շաքարյան - Համայնքի ղեկավարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ,
2)Նորիկ Մկրտումյան -Քարինջ գյուղի վարչական ղեկավար, հանձնաժողովի նախագահի տեղակալ,
3)Ռուզաննա Շահվերդյան -Աշխատակազմի քարտուղար հանձնաժողովի քարտուղար,
4)Ռոբերտ Գալստյան -Մարց գյուղի վարչական ղեկավար, հանձնաժողովի անդամ,
5)Անուշ Ամիրջանյան -Գլխավոր մասնագետ-հաշվապահ, հանձնաժողովի անդամ,
6) Նորիկ Թորոսյան - <<Թումանյանի քաղաքային համայնքի կոմունալ տնտեսություն>>ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, հանձնաժողովի անդամ,
7)Արփինե Սիմոնյան -1-ին կարգի մասնագետ, հանձնաժողովի անդամ:
2.Հանձնաժողովին` ստացված դիմումները քննարկել համայնքապետարանի աշխատակազմ դրանք մուտքագրվելուց հետո մեկամսյա ժամկետում, և հանձնաժողովի եզրակացությունը`անհրաժեշտ ֆինանսական միջոցի հատկացման չափի և անհրաժեշտության մասին ներկայացնել համայնքի ղեկավարին:
3.Ուժը կորցրած ճանաչել Թումանյան համայնքի ղեկավարի 2019թ. հուլիսի 23-ի <<Թումանյան համայնքի կամավոր խնդիրների լուծման իրականացման համար հանձնաժողով կազմելու մասին>> թիվ 74-Ա որոշումը:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Թումանյան