Այսօր: Ուրբաթ, 4 Դեկտեմբերի 2020թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 99-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Թումանյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնք
ՀՀ Լոռու մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 հոկտեմբերի 2020 թվականի N 99-Ա

ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՄԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԿԱԶՄԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով<<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով,40-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և «Նորմատիվ իրավական ակտերի  մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով՝

որոշում եմ.

1.Համայնքի զոհված զինծառայողների,զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության բարելավման,պատերազմի վետերանների սոցիալական խնդիրների լուծման, հաշմանդամների, կերակրողին կորցրած ընտանիքների, սոցիալապես անապահով այլ խավերի սոցիալական պայմանների բարելավման վերաբերյալ դիմումները քննարկելու նպատակով կազմել հանձնաժողով` հետևյալ կազմով.
1)Երվանդ Շաքարյան - Համայնքի ղեկավարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ,
2)Նորիկ Մկրտումյան -Քարինջ գյուղի վարչական ղեկավար, հանձնաժողովի նախագահի տեղակալ,
3)Ռուզաննա Շահվերդյան -Աշխատակազմի քարտուղար հանձնաժողովի քարտուղար,
4)Ռոբերտ Գալստյան -Մարց գյուղի վարչական ղեկավար, հանձնաժողովի անդամ,
5)Անուշ Ամիրջանյան -Գլխավոր մասնագետ-հաշվապահ, հանձնաժողովի անդամ,
6) Նորիկ Թորոսյան - <<Թումանյանի քաղաքային համայնքի կոմունալ տնտեսություն>>ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, հանձնաժողովի անդամ,
7)Արփինե Սիմոնյան  -1-ին կարգի մասնագետ, հանձնաժողովի անդամ:
2.Հանձնաժողովին` ստացված դիմումները քննարկել համայնքապետարանի աշխատակազմ դրանք մուտքագրվելուց հետո մեկամսյա ժամկետում, և հանձնաժողովի եզրակացությունը`անհրաժեշտ ֆինանսական միջոցի հատկացման չափի և անհրաժեշտության մասին ներկայացնել համայնքի ղեկավարին:
3.Ուժը  կորցրած  ճանաչել  Թումանյան  համայնքի  ղեկավարի  2019թ. հուլիսի 23-ի <<Թումանյան համայնքի կամավոր խնդիրների լուծման իրականացման համար հանձնաժողով կազմելու մասին>> թիվ 74-Ա որոշումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1

(+374)98 04-80-46

tumanyan.lori@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.04
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner