Հարգելի՛ բնակիչներ
2018թ.-ի աշնանը «Էներգետիկայի Հայկական Գործակալություն» հիմնադրամը ՄԱԶԾ ԳԷՀ Փոքր Դրամաշնորհների ծրագրի ֆինանսավորմամբ մեկնարկել է Plug.am ծրագիրը որի նպատակներն են՝
- Օդի աղտոտվածության նվազեցում
- Էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների տեղադրման միջոցով համայնքի երկարաժամկետ զարգացման նոր հնարավորությունների ապահովում
- Հանրային ենթակառուցվածքների միջոցով շրջակա միջավայրի համար էկոլոգիապես բարենպաստ և տնտեսապես շահավետ տրանսպորտային միջոցների օգտագործման համար բարենպաստ պայմանների ստեղծում
- Համայնքում հանրային ենթակառուցվածքների հասանելիության միջոցով տուրիզմի խթանում
- Հանրային ենթակառուցվածքների միջոցով համայնքի տրանսպորտային միջոցների դիվերսիֆիկացիայի համար բարենպաստ պայմանների ստեղծում
Plug.am ծրագրի նպատակները համահունչ են նաև ՀՀ կառավարության առաջնահերթություններին, ինչի ապացույցն է նշված նախարարությունների դրական գնահատականերն ու աջակցության պատրաստակամությունը․
- ՀՀ բնապահպանության նախարարություն
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն
- ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն
- ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն
- ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն
Ծրագրին կարող են մասնակցել ՀՀ բոլոր մարզերը ներկայացնող համայնքները, ինչի համար հայցում ենք Ձեր աջակցությունը։ Ցանկանում ենք, հնարավորության դեպքում, այս ինֆորմացիան տարաեք Ձեր մարզի բոլոր համայնքներում։
Ծրագրի մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ www.plug.am և www.energyagency.am կայքերում:
Պայմաններին ծանոթանալու համար՝ https://bit.ly/2HOoeMd Հայտ ներկայացնելու համար՝ https://bit.ly/2VhddFW