Այսօր: Չորեքշաբթի, 24 Մայիսի 2017թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
ԹՈՒՄԱՆՅԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայտարարություն



Ինչպես պահպանել այգիները գարնանային ցրտահարություններից
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Արման Մոսինյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
16/03/2016
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
01/06/2017
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Պտղատու այգիները հնարավոր ցրտահարություններից և վնասներից պաշտպանելու համար անհրաժեշտ է իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ:
Առաջին հերթի նպետք է իմանալ, որ պտղատու ծառերի կոկոնակալված բողբոջները, ծաղիկները և նոր ձևավորված պտուղները հիմնականում վնասվում են կոկոնակալման փուլում (-3-40C ջերմաստիճանում), բացված կամ ծաղկած վիճակում (-2-30C ջերմաստիճանում), նորձևավորված պտղի փուլում (-1-20C ջերմաստիճանում):
Գարնանային ցրտահարություններից ավելի հաճախ վնասվում են ծիրանենին, կեռասենին, բալենին, սալորենին, ընկուզենին:
Ուժեղ վնասվելու դեպքում ծաղիկներն ու պտուղները թափվում են, իսկ մասնակիի դեպքում պտուղները զարգանում են դեֆորմացված, լինում են մանր, միակողմանի աճած:
Պտղատուները գարնանային ցրտահարություններից պաշտպանելու համար մշակվել են մի շարք մեթոդներ` ծխահարում, պտղատուների ոռոգում, պտղատուների պսակների ջրով ցողելու և  համապատասխան հարմարանքով տաք օդ փչելու մեթոդ:
Ծխակույտ պատրաստելու համար հողի վրա դրվում են շուտ վառվող չորնյութեր (տերևներ, ծղոտ, խոտ), կույտի միջնամասում` չորճյուղեր և նորից չորնյութեր (աթար, ցան), իսկ վերջին շերտը ծածկում են թացնյութերով, որի վրա կարելի է ավելացնել փայտիթեփ, տորֆ: Կույտիտրամագիծըպետքէլինի 1-1.5մ, իսկբարձրությունը` 1-1.2մ: Ծխակույտերը տեղաբաշխվում են հոսանքի ուղղությանը ուղղահայաց, իրարից 5-8մ հեռավորության վրա: Ուժեղ բոցավառման դեպքում պետք է ավելացնել թաց նյութեր կամ ցնցուղով ջրել:
Ցրտահարությունից հետո անհրաժեշտ է կատարել լրացուցիչ սնուցումներ և ջրումներ:
Սնուցումները կատարում են օրգանական և հանքային պարարտանյութերով: Կախված պտղատուի տարիքային խմբից` տարբեր են լինում պտղատուի սնուցման համար անհրաժեշտ սննդարար նյութերի չափաքանակները:

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1

(098)048046

tumanyan.lori@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2017 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Այցելությունների քանակը 14.10.2016-ից Free track counters Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner