Այսօր: Երկուշաբթի, 25 Մարտի 2019թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 617
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿՐԿԵՍԻ ՀՐԱՎԵՐ
2019,Մարտ 19 - Ապրիլ 11
ՎԱՐԿԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
2019,Փետրվար 14 - Դեկտեմբեր 31
Անչափահասներին օղի և ծխախոտ չվաճառելու մասին
2016,Նոյեմբեր 14 - 2020,Նոյեմբեր 14


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
10.10.20 ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Ուրախ եմ`Ձեզ ողջունելու Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայքում: Շնորհակալ եմ մեր աշխատանքների նկատմամբ հետաքրքրության համար:
Մեր նպատակն է համայնքապետարանի գործունեության թափանցիկություն ու մատչելիություն ապահովել ազգաբնակչության համար: Հուսով եմ`այստեղ կգտնեք Ձեզ համար օգտակար տեղեկություններ Թումանյան համայնքի, համայնքապետարանի աշխատանքների և ավագանու գործունեության վերաբերյալ:

07.03.19 ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԳԵՂԵՑԻԿ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Սիրելի՝ կանայք, մայրեր, քույրեր և աղջիկներ. Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ գարնանային գեղեցիկ տոնի՝ Մարտի 8-ի առթիվ, մաղթում եմ   ձեր   ընտանիքներին երջանկություն և   բարեկեցություն : Մարտի 8- ը ևս մի առիթ է կրկին մեր երախատգիտությունը հայտնելու մեր մայրերին , կանանց ու քույրերին հայոց ազգային ընտանեկան ավան դույթների պահպանման, այն նոր սերունդներին փոխանցելու համար: Մեծ է   կանանց   դերը   ինչպես   երկրի , այնպես   էլ   համայնքի   հասարակական - քաղաքական կյանքում , առանձնապես կրթության մշակույթի և առողջապահության ոլորտներում՝ որտեղ աշխատողների զգալի ... Մանրամասն
20.02.19 ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՆՇՎԵՑ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ 150-ԱՄՅԱԿԸ
Հովհաննես Թումանյանի 150-ամյակի առթիվ տոնական հանդիսություն էր կազմակերպվել Ամենայն հայոց բանաստեղծի ծննդավայրում՝ Դսեղում: Վաղ առավոտից հնչում էր տոնական երաժշտություն, հատվածներ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայից: Զուգահեռաբար համայնքի հրապարակի տարածքում հանդես էին գալիս թատերախմբեր՝ թումանյանական մոտիվներով: Տոնակատարությանը մասնակցում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և դստեր հետ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ պատգամավորներ, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը,այլ պաշտոնատար անձինք, հոգևորականներ, Թումանյանի ... Մանրամասն
29.01.19 ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԸ ԵՎՍ ԶՈՐԱԿՈՉՎԵՑԻՆ ԲԱՆԱԿ

2019թ. հունվարի 20-ին Թումանյան համայնքի ինը զորակոչիկներ զորակոչվեցին բանակ: Նրանց Ալավերդու զինկոմիսարիատից ճանապարհեցին համայնքի ղեկավար Լևոն Զավարյանը, գյուղական բնակավայրերի վարչական ղեկավարները, համայնքապետարանի մի խումբ աշխատակիցներ, ծնողներ, բարեկամներ: Թումանյանի համայնքապետարանի կողմից զորակոչիկներին հանձնվեցին առաջին օգտագործման անհրաժեշտ պարագաներով լի տոպրակներ: Զորակոչիկներին ճանապարհեցին երգ ու պարով, ուրախ տրամադրությամբ՝ մաղթելով բարի ու անփորձանք ծառայություն և բարի վերադարձ: 

27.12.18 ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՉՈՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Թումանյան համայնք (2018թ. 4-րդ եռամսյակ) 1.Բնակավայրերի քանակը՝ 7: 2.Հրավիրված խորհրդակցությունների քանակը՝ 12: 3.Համայնքի բնակիչների ընդունելությունների քանակը՝ 514: 4.Բնակավայրերի այցելությունների քանակը՝ 93, որից` 41 անգամ Աթան, Ահնիձոր, Լորուտ, Մարց, Շամուտ, Քարինջ բնակավայրերեն այցելել Թումանյան քաղաքից և 52 անգամ Թումանյան քաղաք են այցելել գյուղական բնակավայրերից: 5.Ավագանու նիստերի քանակը՝ թվով 3: 6.Ավագանու մշտական հանձնաժողովների քանակը՝ 0: 7.Սոցիալական աշխատողի կողմից տնային այցելությունների քանակը` թվով 100 որից՝ 19-ը ք. Թումանյանում, 22-ը՝ գ. Քարինջում, 20-ը՝գ. Մարցում,11-ը՝ Լորուտում,  11-ը՝ գ.Շամուտում , 10-ը՝ գ. Ահնիձորում , 7-ը՝ գ. Աթանում: 1.Ք.Թումանյանում իրականացվել ... Մանրամասն
27.12.18 <<ԹՈՒՄԱՆՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ>> ՀՈԱԿ-Ի ԱՄԱՆՈՐՅԱ ՀԱՆԴԵՍԸ

Դեկտեմբերի 26-ին տեղի ունեցավ <<Թումանյան քաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> ՀՈԱԿ-ի ամանորյա հանդեսը, որն անցավ ջերմ մթնոլորտում, գեղեցիկ զարդարված դահլիճում:Այդ օրը երեխաների համար տոն էր. նրանք երգեցին, պարեցին, արտասանեցին, դիմավորեցին Ձմեռ պապիկին, ով դատարկաձեռն չէր եկել, իր հետ բերել էր ամանորյա նվերներ:
Հանդեսի ավարտին գալիք Նոր տարվա կապակցությամբ բոլորին իր շնորհավորական խոսքն ասաց տնօրեն Հայկանուշ Աղամյանը, իսկ ծնողները շնորհակալություն հայտնեցին՝ երեխաների օրը տոն դարձնելու համար:

26.12.18 ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁԸ

ՀԱՐԳԵԼԻ՛ ԹՈՒՄԱՆՅԱՆՑԻՆԵՐ

Սիրով շնորհավորում եմ 2019 թվականի Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:Ընտանեկան ջերմության, հաջողությունների, համերաշխության, սիրո ու երազանքների իրականացման տարի եմ ցանկանում հայ ժողովրդին:Երեխաներին ցանկանում եմ անհոգ մանկություն, իսկ մեր երկրին՝ խաղաղություն:Ցանկանում եմ, որ 2019 թվականը կայուն տարի լինի բոլոր առումներով, և այն ծրագրերն ու գործերը, որոնք չիրականացան, գալիք տարի կյանքի կոչվեն:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱԴԱՐԱՆ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1

(098)048046

tumanyan.lori@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner