Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնք
ՀՀ, Լոռու մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
07 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2020թվականի N 90-Ա

ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՔԱՂԱՔԻ 8-ՐԴ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 20 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի դրույթներով,<<Նորմատիվ իրավական ակտերի  մասին>> ՀՀ օրենքի 33,34,37-րդ հոդվածների դրույթներով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի գ) ենթակետով, ՀՀ <<Հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>>  04.10.2005թ. ընդունված ՀՕ -199-Ն, ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 8 րդ կետի պահանջներով, 10.06.2008թ. <<Իրավունք հաստատող  փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՕ -117-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության  կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ  կառույցների օրինականացման և տնօրինման» կարգի II-րդ գլխի 10-րդ և 13-րդ կետերով  ,ինչպես նաև հաշվի առնելով, որ բնակելի տունը և դրա կառուցման և սպասարկման համար  փաստացի առկա հողատարածքը չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկումայդ թվում  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում,չի հակասում քաղաքաշինական նորմերին,չի առաջացնում սերվիտուտիսկ առկա շինությունները կառուցվել են մինչև 2001թվականի մայիսի 15-ը, բացի ավտոտնակից, հիմք ընդունելով  31.07.2020թ.ժառանգության իրավունքի վկայագիրը` սեղանամատյանN 1427 և N 1426, <<ԱԿԱ-ԳՐԱՆԻՏ>> ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի և  շինության հատակագծերը և Նորիկ Պարույրի Թորոսյանի /մուտք՝ 28.08.2020թ. թիվ 205/ դիմումը՝
որոշումեմ.

1.Վերականգնել և ճանաչել քաղաքացիներ՝ Նորիկ Պարույրի Թորոսյանի /ծնվ.1970թ./,Անուշ Անդրանիկի Շախկուլյանի /ծնվ. 1946թ./ և Գագիկ Պարույրի Թորոսյանի /ծնվ. 1975թ./ բաժնային սեփականության իրավունքը Լոռու մարզ,Թումանյան քաղաք,8-րդ փողոց թիվ 20հասցեում գտնվող 06-004—0021-0092 ծածկագրի 0,12352 հա հողամասի և հողամասում 1961 թվականին կառուցված 55,8 քմ մակերեսով բնակելի տան, 32,3քմ մակերեսով բաց պատշգամբի, 25,5քմ հարթակի,16,8քմ մակերեսով մառանի, 32.0քմ մակերեսով նկուղի, 7,5քմ մակերեսով սան.հանգույցի,3,6քմ ծածկարանի,3,0քմ կաթսայատան, 20,7քմ անասնագոմի և 2016թ. կառուցված 27,2քմ ավտոտնակի նկատմամբ:
2.Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
3.Նորիկ Թորոսյանի կողմից ինքնակամ կառուցված  27,2քմ ավտոտնակը համարել օրինական:
4. Նորիկ Թորոսյանին՝                                                                                                                                          ա/ ավտոտնակի օրինականացման համար համայնքի բյուջե վճարել 9520 ՀՀ դրամ:                                                      բ/  սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը` 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը  համարվում է ուժը կորցրած:                                                 5.Բնակելի տանը տրամադրել նոր <<ՀՀ Լոռու մարզ, Թումանյան համայնք, ք.Թումանյան, 8-րդ փողոց,բն.տուն 20>> հասցեն:                           
6.Սույն որոշումն ենթակա է պետական գրանցման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Լոռու մարզային ստորաբաժանումում:  


 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                  ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Թումանյան