Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնք
ՀՀ, Լոռու մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyancity.am@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ՀՈՒԼԻՍԻ 2020թվականի N 67-Ա

ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ 09072020-06-0049 ՎԿԱՅԱԿԱՆՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ՍՏԱՑԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՈՒՄ ՓՈՓՈԽԵԼՈՒ,ՀԱՍՏԱՏԵԼՈՒ,ՀՈՂԱՄԱՍԸ ՓԱՍՏԱՑԻ ՃԻՇՏ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐՈՎ ԵՎ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՎԵՐԱԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 37-րդ և 38-րդ հոդվածներով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի  188-րդ հոդվածով,ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ, 10-րդ, 52-րդ, 53-րդ հոդվածներով,  ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 01/06/2010 թվ թիվ 186-Ն հրամանով,հիմք ընդունելով սեփականության 09072020-06-0049 վկայականը, <<ԱԿԱ-ԳՐԱՆԻՏ>> ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը, Կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանման կողմից տրված Կադաստրային քարտեզի քաղվածքը, հաշվի առնելով այն հանգամանքը որ առաջին պետական գրանցման նպատակով Թումանյան համյանքում կատարված քարտեզագրումը կատարվել է էական սխալներով և հիմք ընդունելով հողամասի փաստացի տեղազննումը՝
որոշում եմ.

1. Հաստատել Թումանյան համայնքի Թումանյան քաղաքի 06-004-00020-0021 կադաստրային ծածկագրում գտնվող հողամասի գծային  սահմանային չափերը համաձայն որոշման հավելված հանդիսացող՝ որակավորված անձի կողմից տրված հատակագծի:

2. Հաստատել Թումանյան համայնքի Թումանյան քաղաքի 06-004-00020-0021 կադաստրային ծածկագրում գտնվող հողամասի գծային մակերեսը՝ 0.06952 հա համաձայն որոշման հավելված հանդիսացող՝ որակավորված անձի կողմից տրված հատակագծի:

3. Տալ համաձայնություն 09072020-06-0049 վկայականով իրավունքի պետական գրանցում ստացած հողամասի սահմանային չափերի և մակերեսի փոփոխությանը համաձայն որակավորված անձի կողմից տրված հատակագծի:

4. Սեփականության թիվ 09072020-06-0049 վկայականով գրանցված հողամասի մակերեսը հաստատել 0.06952 հա:

5.Հողամասի նպատակային նշանակությունը հաստատել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակություն բնակելի կառուցապատման: 

6.Հողամասսին տրամադրել փոստային նոր  <<ՀՀ Լոռու մարզ,Թումանյան համայնք ք.Թումանյան, 6-րդ փողոց, թիվ 37>> հասցեն:

7.Հողամասի սահմանները որոշվում են կից ներկայացվող համայնքի ղեկավարի կողմից հաստատված որակավորված անձի կողմից տրված հատակագծի:

8.Հողամասում առկա շինութոյունները ենթակա են գրանցման նշագծված տարբերակով, որը կօրինականացվի ՀՀ Կառավարության 18.05.2006 No: 912-Ն որոշման համաձայն հողամասի սահմանները ուղղելով պետական գրանցում ստանալուց հետո:

9.Նշված սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                  ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Թումանյան