 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնք ՀՀ, Լոռու մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyancity.am@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ՀՈՒԼԻՍԻ 2020թվականի N 69-Ա
ԱՅԳԵՏՆԱԿԸ,ՊԱՐԻՍՊԸ ԵՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով,հիմք ընդունելով Թումանյան համայնքի ավագանու 2020թ. հունիսի 12-ի N 30-Ա որոշումը և քաղաքացի Շամիր Սերոբի Հովսեփյանի /դիմում՝ մուտք 10.06.2020թ. թիվ 135/ ուղղակի վաճառքով գնելու համաձայնությունը՝
որոշում եմ.
1.Թումանյան համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Լոռու մարզ,Թումանյան համայնք, ք.Թումանյան 12-րդ փողոց,թիվ 33 հասցեում գտնվող 7,7քմ մակերեսով այգետնակը,5,6քմ մակերեսով պարիսպը և դրանց սպասարկման ու պահպանման համար 0,09544 հա մակերեսով հողատարածքը /ծածկագիր՝ 06-004-0021-0187/ ուղղակի վաճառքով օտարել Լոռու մարզ, Թումանյան համայնք, ք.Թումանյան, 12-րդ փողոց, թիվ 24 տան բնակիչ Շամիր Սերոբի Հովսեփյանին 103627,4 /մեկ հարյուր երեք հազար վեց հարյուր քսանյոթ դրամ քառասուն լումա/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով /տարածաշրջանային 16 գոտի, 0,035 և 0.0016 համապատասխանաբար գործակիցներ/ որից՝
ա/ այգետնակի վաճառքի գինը կազմում է 7,7x30000x0.035= 8085 /ութ հազար ութսունհինգ/ ՀՀ դրամ, բ/ պարսպի վաճառքի գինը կազմում է 5,6x20000x0.035=3920 /երեք հազար ինը հարյուր քսան/ ՀՀ դրամ,
գ/հողամասի վաճառքի գինը կազմում է 0,09544x0.0016x60000=91622,4 /իննսունմեկ հազարվեց հարյուր քսաներկու դրամ քառասուն լումա/ ՀՀ դրամ:
2.Թումանյանի համայնքապետարանի 900265123407 հաշվարկային հաշվին մուծել 12005 /տասներկու հազար հինգ/ ՀՀ դրամ, իսկ 900265123274 հաշվարկային հաշվին` 91622.4 / իննսունմեկ հազար վեց հարյուր քսաներկու դրամ քառասուն լումա/ ՀՀ դրամ: Վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
3.Այգետնակը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, այն կառուցված չէ Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
4. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Թումանյան