 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնք ՀՀ, Լոռու մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyancity.am@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ՄԱՅԻՍԻ 2020թվականի N 47-Ա
ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին կետով՝
որոշում եմ.
1.2020 թվականի հունիսի 17-ին հայտարարել Թումանյան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի և գյուղատնտեսական նշանակության հողամասերի աճուրդ-վաճառք՝ համաձայն կից աղյուսակի:
2. Համայնքապետարանի հողամասերը աճուրդային կարգով օտարող հանձնաժողովին հանձնարարել աճուրդի վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալ <<Հայաստանի Հանրապետություն>> օրաթերթում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Թումանյան