Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնք
ՀՀ, Լոռու մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyancity.am@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ՄԱՅԻՍԻ 2020թվականի N 48-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 76-րդ հոդվածի պահանջներով,՝                 
 որոշում եմ.

1. 2020 թվականի հունիսի 29-ին հայտարարել Թումանյան համայնքի սեփականությունը հանդիսացող Թումանյան համայնք, ք.Թումանյան,  5-րդ փողոց, թիվ 3/9 հասցեում գտնվող 06-004-0220-0003 ծածկագրի բնակավայրերի նպատակային նշանակության 0,01553հա մակերեսով ընդհանուր օգտագործման հողամասի կառուցապատման իրավունքով տրամադրելու մրցույթ 99տարի ժամկետով՝ տարեկան վարձավճար սահմանել 30000դրամ:        2. Համայնքապետարանի հողամասերի հրապարակային սակարկությունների աճուրդների և մրցույթների կազմակերպման և անցկացման հանձնաժողովին հանձնարարել մրցույթի վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալ <<Հայաստանի Հանրապետություն>> օրաթերթում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                  ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Թումանյան