 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնք ՀՀ, Լոռու մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyancity.am@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ՀՈՒԼԻՍԻ 2020թվականի N 66-Ա
ԱՐՄԵՆ,ԱՐՏԱՇ ԵՎ ԱՇԽԵՆ ՄԱՄԻԿՈՆԻ ԳԱԼՍՏՅԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՄԱՌԱՆԻ,ԲԱՑ ՊԱՏՇԳԱՄԲԻ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍՒՆ
Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 42-րդ հոդվածով, ՀՀ քաղ. օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջներով,ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի N 731-Ն,N 912-Ն որոշման 3-րդ և 33-րդ կետերով, ՀՀ կառավարույան 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի գ) ենթակետով,հիմք ընդունելով << ԱԿԱ-ԳՐԱՆԻՏ>> ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի և շինության հատակագիծը և Արմեն Մամիկոնի Գալստյանի /մուտք. 09.07.2020թ. թիվ 170/ դիմումը՝
որոշում եմ.
1.Թումանյան համայնքի Թումանյան քաղաքի կադաստրային քարտեզի 06-004-0020-0018 ծածկագրից առանձնացված բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասում Արմեն,Արտաշ և Աշխեն Մամիկոնի Գալստյանների կողմից 2000թ. ինքնակամ կառուցված 32.94քմ արտաքին մակերեսով մառանի և 11.6քմ բաց պատշգամբի նկատմամբ ճանաչել Թումանյան համայնքի սեփականության իրավունքը:
2.Օրինականացնել Թումանյան համայնքի Թումանյան քաղաքի կադաստրային քարտեզի 06-004-0020-0018 ծածկագրից առանձնացված բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասում Արմեն,Արտաշ և Աշխեն Մամիկոնի Գալստյանների կողմից 2000թ. ինքնակամ կառուցված 32.94 քմ արտաքին մակերեսով մառանը և 11.6քմ մակերեսով բաց պատշգամբը՝ սպասարկման համար զբաղեցրած 0.02986 հա մակերեսով հողամասով:
3. Մառանը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման, անվտանգության գոտիներում և կառուցված չէ քաղաքաշինկան նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
4.Հողամասն ընդգրկված չէ ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
5. Անշարժ գույքին տրամադրել փոստային նոր <<ՀՀ Լոռու մարզ,Թումանյան համայնք,ք.Թումանյան, 6-րդ փողոց, թիվ 35>> հասցեն:
6. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի գրանցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել գրավոր առաջարկություն սույն որոշման 1-ին կետում նշված կառույցն իրականացրած անձանց՝ Արմեն, Արտաշ և Աշխեն Մամիկոնի Գալստյաններին մառանը,բաց պատշգամբը և հողամասն ուղղակի վաճառքի ձևով գնելու վերաբերյալ:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Թումանյան