 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնք ՀՀ, Լոռու մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyancity.am@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
03 ՕԳՈՍՏՈՍԻ 2020թվականի N 72-Ա
ՎԱՍԻԼԻ ՎԱՐՈՒԺԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ՀԵՏ ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 70-րդ հոդվածի պահանջներով ,հիմք ընդունելով Թումանյան համայնքի ավագանու 2020թ.հունիսի 12-ի թիվ 31-Ա որոշումը և հողամասի աճուրդ-վաճառքի արդյունքի մասին աճուրդային և մրցութային հանձնաժողովի 27.07.2020թ.թիվ 5 արձանագրությունը՝
որոշում եմ.
1.ՀՀ Լոռու մարզ,Թումանյան համայնք, Լորուտ գյուղի կադաստրային քարտեզի 06-045-0178-0005 ծածկագրի համայնքային սեփականություն հանդիսացող 0.209 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարքը 230000 (երկու հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ արժեքով վաճառել աճուրդի հաղթող Վասիլի Վարուժանի Ստեփանյանին և կնքել օտարման պայմանագիր:
2.Համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետ Է.Պետրոսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող գործառույթների իրականացումը:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Թումանյան