Այսօր: Հինգշաբթի, 23 Մայիսի 2019թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 396
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշում N 5-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Թումանյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Թումանյան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Թումանյան, (098)048046, tumanyan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 փետրվարի 2019 թվականի N 5-Ա

ՀՈՂԱՄԱՍԸ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ  Հողային օրենսգրքի 3-րդ, 52-րդ հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման  մասին>> ՀՀ օրենքի 16-19 -րդ հոդվածներով , ՀՀ Քաղաքացիական  օրենսգրքովՀՀ Քաղաքաշինության  մասին օրենքով, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 01/06/2010 թ. թիվ 186-Ն հրամանով ,հիմք ընդունելով  ՀՀ կառավարության 13/04/2006  թվականի թիվ 719-Ն  որոշումը և  որակավորված անձի կողմից տրված հողամասի հատակագիծը՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.

1.Համայնքային  սեփականություն  հանդիսացող  հողամասերի  հետ  կապված անճշտությունների ուղղման համար, Թումանյան  համայնքի Թումանյան քաղաքի վարչական սահմաններում գտնվող Թումանյան համայնք Թումանյան քաղաք 1-ին փողոց,թիվ 34 հասցեում,  06-004-0016-0043 կադաստրային  ծածկագրի տակ գտնվող, 0,18516 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման տնամերձ հողամասի նկատմամբ, քանի որ գոյություն չունեն որևէ իրավունք հաստատող փաստաթղթեր և այն  ՀՀ կառավարության 13/04/2006 թվականի թիվ 719-Ն որոշմամբ փոխանցված չէ համայնքին,  առաջնորդվելով  ՀՀ կառավարությանն  առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 01/06/2010թ. թիվ 186-Ն  հրամանի 2-րդ գլխի 5-րդ կետով, նշված հողամասի նկատմամբ ճանաչել Թումանյան  համայնքի  սեփականության իրավունքը:
2.
 Նշված հողամասը ենթակա է գրանցման Թումանյանի համայնքապետարանի անվամբ:
3.
Թույլատրել համայնքի ղեկավարին՝ դիմելու ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանում նշված հողամասի համար սեփականության վկայական ստանալու համար:
4.
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


Կողմ -5

ԳԱԼՍՏՅԱՆ ԳՈՌ

ԽԵՉՈՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ

ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ԳԱԳԻԿ

ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ՍԵՅՐԱՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ՀՐԱՆՏ

Դեմ -1

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ
  • Հանձնարարականներ
  • Հաղորդագրություններ
Հանձնարարական

Հաղորդագրություն


 
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner