Այսօր: Չորեքշաբթի, 8 Հուլիսի 2020թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1472
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշման նախագիծ N 32-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 32-Ն


Զեկ. ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ

ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ 62-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, <<Նոմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ ,34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Թումանյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.

1. Թումանյան  համայնքի 2019 թ.բյուջեի վարչական մասի եկամուտներում <<Տեղական վճարներ>> եկամտատեսակից աղբահանությունը  ավելացնել 500.0 ՝հազ.  դրամով, սահմանել  այն  2400.0 հազ.դրամ.
2. Թումանյան  համայնքի 2019 թ. բյուջեի ծախսերում կատարել հետևյալ փոփոխությունները  ըստ ոլորտների՝                    
 1)  Բաժին(Ոլորտ) 1.Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ
      Ծրագիր 1.
Միջոցառումներ: Շենքերի և շինությունների ընթացիկ նորոգում և պահպանում:
<<Շենքերի և շինությունների ընթացիկ նորոգում և պահպանում>>(հոդվ.4251)ծախսերի համար  համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից հատկացնել 200.0 հազ. ՀՀ դրամ:  

Միջոցառումներ: Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում :
<<Շենքերի և  շինությունների կապիտալ վերանորոգում >>(հոդվ.5113) նախատեսված 10533.0 հազ.ՀՀ դրամ  ծախսից հատկացնել <<Գույքի ձեռք բերում >>(հոդվ.5122) ծախսերին 1000.0 հազ.ՀՀ դրամ:

2)Բաժին(Ոլորտ)4 Տնտեսական հարաբերություններ:
 Ծրագիր 1.
 Միջոցառումներ:Ճանապարհային տրանսպորտ:
<<Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին>> (հոդվ.4637) նախատեսված ծախսը ավելացնել 500.0 հազ.ՀՀ դրամով,սահմանել այն 9500.0 հազ.ՀՀ դրամ:

3) Բաժին(Ոլորտ)6   Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն:
Ծրագիր 1.
Միջոցառումներ:Ջրամատակարարում:
 << Պարտադիր  վճարներ >> (հոդվ.4823) 40,0 հազ. ՀՀ դրամ,որը տրամադրվում է <<Զբոսաշրջության>> համար  նախատեսված  <<Այլ ընթացիկ դրամաշնորհներ >> (հոդվ.4639) ծախսից նույնքան գումար պակասեցնելու միջոցով :
4) Բաժին(Ոլորտ)8 Հանգիստ, մշակույթ և կրոն:
Ծրագիր 1. 
 Միջոցառումներ: Մշակութային ծառայություներ:
<< Հատուկ նպատակային այլ նյութեր >>(հոդվ.4269) նախատեսել  600.0 հազ.ՀՀ  դրամ ծախս << Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ >>(հոդվ.4239)-ի  ծախսը  նույնքան  գումար  պակասեցնելու միջոցով:
 5)  Թումանյան  համայնքի 2019 թ.բյուջեի պահուստային ֆոնդից պակասեցնել 200.0 հազ. ՀՀ դրամ և տրամադրել վերը նշված ոլորտներում համապատասխան հոդվածային  ծախսերը    կատարելու համար:
3.Համայնքի բյուջեի տողերը համարել փոփոխված սույն որոշման կետերից բխող փոփոխություններին համապատասխան:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՈՒՇ ԱՄԻՐՋԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ
  • Հանձնարարականներ
  • Հաղորդագրություններ
Հանձնարարական

Հաղորդագրություն


 
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner