Այսօր: Հինգշաբթի, 1 Հոկտեմբերի 2020թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 69-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Թումանյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնք
ՀՀ Լոռու մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հուլիսի 2020 թվականի N 69-Ա

ԱՅԳԵՏՆԱԿԸ,ՊԱՐԻՍՊԸ ԵՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով,հիմք ընդունելով Թումանյան համայնքի ավագանու 2020թ. հունիսի 12-ի N 30-Ա որոշումը և քաղաքացի Շամիր Սերոբի Հովսեփյանի /դիմում՝ մուտք 10.06.2020թ. թիվ 135/ ուղղակի վաճառքով գնելու համաձայնությունը՝ 
որոշում եմ.

1.Թումանյան համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Լոռու մարզ,Թումանյան համայնք, ք.Թումանյան 12-րդ փողոց,թիվ 33 հասցեում գտնվող 7,7քմ մակերեսով այգետնակը,5,6քմ մակերեսով պարիսպը և դրանց սպասարկման ու պահպանման համար 0,09544 հա մակերեսով հողատարածքը /ծածկագիր՝ 06-004-0021-0187/ ուղղակի վաճառքով օտարել Լոռու մարզ, Թումանյան համայնք, ք.Թումանյան, 12-րդ փողոց,  թիվ 24 տան բնակիչ Շամիր Սերոբի Հովսեփյանին 103627,4 /մեկ հարյուր երեք հազար վեց հարյուր քսանյոթ դրամ քառասուն լումա/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով /տարածաշրջանային 16 գոտի, 0,035 և 0.0016 համապատասխանաբար գործակիցներ/ որից՝ 
ա/ այգետնակի վաճառքի գինը կազմում է 7,7x30000x0.035= 8085  /ութ հազար ութանասունհինգ/ ՀՀ դրամ,                բ/ պարսպի վաճառքի գինը կազմում է 5,6x20000x0.035=3920 /երեք հազար ինը հարյուր քսան/ ՀՀ դրամ,
գ/հողամասի վաճառքի գինը կազմում է  0,09544x0.0016x60000=91622,4 /իննսունմեկ  հազարվեց հարյուր քսաներկու դրամ քառասուն լումա/ ՀՀ դրամ:   
2.Թումանյանի համայնքապետարանի 900265123407 հաշվարկային հաշվին մուծել 12005 /տասներկու հազար հինգ/ ՀՀ դրամ, իսկ 900265123274  հաշվարկային հաշվին` 91622.4 / իննսունմեկ  հազար վեց հարյուր քսաներկու դրամ քառասուն լումա/ ՀՀ դրամ: Վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են: 
3.Այգետնակը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, այն կառուցված չէ Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:                                                               
4. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1

(+374)98 04-80-46

tumanyan.lori@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.04
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner